Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Կոնստանտին Զատուլինը NSN-ին տված հարցազրույցում թվարկել է, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը զուգահեռ, Ռուսաստանի արձագանքի տարբերակները. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ Զատուլինի՝ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը`ռազմական վրեժխնդրության հասնելու համար, ուստի, նրա կարծիքով, նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքում առաջատար երկիրը: Պատգամավորը խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է գործի Մոսկվան, բայց նշել է մի քանի առաջարկվող տարբերակներ, այդ թվում`ՀՀ-ում դեսանտային գործողության տարբերակը:
«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ամրապնդման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևով` դեսանտային գործողության միջոցով Հայաստանի տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակումը բացելով: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժեր ու միջոցներ են ուղարկվելու Հայաստան իր օդային տարածքով: Սա հարկադրված որոշում է, քանի որ մենք խոսում ենք Կովկասում զինյալների տարածման մասին, որից կտուժեն Ռուսաստանը, Վրաստանը և մնացած բոլորը: Կա սպառնալիք հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այս տարածաշրջանում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:
Բացի դրանից՝ պատգամավորը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռ դիվանագիտական լուծում չի ստացել: Պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացն իրականում չի շարժվում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:
«Հետևաբար, մենք կարող ենք մասամբ հաստատել այն, ինչ ասել է Փաշինյանը: Հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է իր դիրքերը և պաշտպանում բանակցությունների տեսակետը՝ միևնույն ժամանակ, շարունակելով հարձակումը և կուլիսներում առաջ քաշելով անընդունելի պահանջներ: Բայց արտաքուստ դա խաղաղության դրսևորում է թվում»,- նշել է Զատուլինը: