կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 11:31
Աշխարհ

Թուրքիան պատրաստվում է երկու ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում

Թուրքիան պատրաստվում է երկու ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում

Թուրքական բանակը պատրաստվում է երկու գործողություն իրականացնել Սիրիայում. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սիրիական ընդդիմության աղբյուրը։

«Անկարայի հրամանով՝ զինված կազմավորումները բերվել են լիակատար պատրաստության»,- ասել է նա։

Աղբյուրը պարզաբանել է, որ զինվորականներին բաժանել են մի քանի ուղղություններով՝  Իդլիբ նահանգ, Մարի և Ազազ (հյուսիսային Հալեպ) քաղաքների տարածքում գտնվող որոշ բնակավայրեր՝ Մանբիջ քաղաքի տարածքում գտնվող Մինիգ ռազմական օդանավակայան, ինչպես նաև Ղամիշլի և Ալ Հասաքիե։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի գլխավորած խմբավորումները պատրաստվում են միաժամանակ երկու գործողության՝ Իդլիբի հյուսիս-արևմուտքում՝ հաջակցություն այնտեղ տեղակայված զինված կազմավորումներին, և Սիրիայի հյուսիս-արևելքում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ։

Հարցին, թե ե՞րբ է սպասվում ռազմարշավի մեկնարկը, զրուցակիցը բացատրել է, որ դա կարող է լինել ցանկացած պահի, անսպասելի:

«Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո»,- հավելել է նա։

Թուրքիայի ղեկավարն ասել է, որ ծրագրում է Գլազգոյում իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել F-35 կործանիչների համար ԱՄՆ-ին վճարված 1,4 միլիարդ դոլար պարտքի մարման հարցը, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել էր Անկարային մատակարարել դրանքՄոսկվայի հետ Ս-400-ի գործարքի պատճառով։ Սպիտակ տունը չի հաստատել առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները:

Էրդողանը նախկինում չէր բացառել նոր ռազմական արշավանքը՝ վկայակոչելով թուրք զինվորների վրա քրդերի կողմից հարձակումների ավելացումը։ Երկրի խորհրդարանը հաստատել է Սիրիայում և Իրաքում գործող ռազմական գործողության երկարաձգումը երկու տարով։