կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 18:07
Աշխարհ

Ռուսական դեսանտային նավը շարժվում է դեպի Սիրիայի ափերը

Ռուսական դեսանտային նավը շարժվում է դեպի Սիրիայի ափերը

ՌԴ Սեւծովյան նավատորմի «Սարատով» դեսանտային նավը շարժվում է դեպի արեւելյան Միջերկրական ծով` դեպի սիրիական Թարթուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուր:

 

«Երկուշաբթի օրը «Սարատով» է բարձվել մի քանի միավոր ռազմական տեխնիկա, նաեւ տեղավորվել է հատուկ ջոկատայինների ստորաբաժանում: Չորեքշաբթի օրը նավը բարեհաջող հաղթահարել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները եւ այսօր դուրս է եկել Էգեյան ծով»,- ասել է գործակալության աղբյուրը:

 

Ըստ նրա` ուրբաթ օրը նավը կհանդիպի Սեւծովյան նավատորմի ռազմանավերին, որոնք մարտական խնդիրներ են լուծում Միջերկրական ծովում: Հաջորդ շաբաթ «Սարատովը» կհասնի Թարթուս