կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 14:31
Աշխարհ

Պայթյուն ամերիկյան դեսանտային ռազմանավում. ԱՄՆ-ն նշել է պատճառը

Պայթյուն ամերիկյան դեսանտային ռազմանավում. ԱՄՆ-ն նշել է պատճառը

Սան Դիեգոյի ռազմածովային ռազմակայանում USS Bonhomme Richard (LHD 6) ունիվերսալ ռազմանավի վրա բռնկված հրդեհը տեղի չի ունեցել պայթյունի հետևանքով, սակայն հրդեհի պատճառը դեռ անհայտ է. այս մասին հայտարարել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչ ծովակալ Ֆիլիպ Սոբեկը:

«Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Հետաքննությունը կորոշի հրդեհի պատճառները», - ասել է Սոբեկը:

Նրա խոսքով՝ կրակը սկսվել է բեռների ստորին տախտակամածի վրա:

Նա հավելել է, որ միջադեպի տուժածների վիճակը կայուն է: «Հիմնականում նրանց վնասվածքները կապված են ծխից թունավորման հետ», - նշել է նա:

Սոբեկը նաև ասել է, որ «մոտ մեկ միլիոն գալոն վառելիք» (ավելի քան 3,700 տոննա) նավի վրա է գտնվում, և հրշեջները փորձում են կանխել այն կրակի բռնկումից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 17 նավաստիներ և չորս քաղաքացիական տուժած անձինք բուժվում են տեղի հիվանդանոցում:

Հրդեհը տեղի է ունեցել կիրակի 18.30-ին: Նավը գտնվում է սպասարկման տակ, անձնակազմը մոտ հազար մարդ է, իսկ կրակի պահին նավի վրա եղել է մոտ 160 նավաստի: