|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինան դիտարկում է Թուրքմենստանից և Ադրբեջանից Ռուսաստանի տարածքով գազ ներմուծելու տարբերակը. գրում է Contact.az-ը` հղում կատարելով Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին:
Վարչապետն ասել է, որ Ուկրաինան հույսը չի կորցնում` մինչև 2014թ. վերջը պայմանագիր կնքել Ադրբեջանից գազ մատակարարելու մասին:
«Կան նման հաշվարկներ և պայմանավորվածություններ: Բայց ի՞նչ է նշանակում մեզ համար գազ Ադրբեջանից ստանալը: Կա'մ այն պետք է ստանալ Ռուսաստանի տարածքով անցնող գազատարերի միջոցով, կա'մ էլ կառուցել նորը, ինչը ծախսատար է և քիչ հավանական: Ես կցանկանայի հիշեցնել, որ երբ մենք ստորագրեցինք ԱՊՀ տարածքում ազատ առևտրի վերաբերյալ փաստաթուղթը, պայմանավորվեցինք նաև մեր երկրների ընդհանուր տրանսպորտային համակարգի մասին»,- հայտարարել է Ազարովը: