|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանը կշարունակի Ադրբեջանից վառելիք ձեռք բերել. հայտնում է Yerkir.am-ը՝ նավթի և գազի տեղեկատվական գործակալությանը հղումով:
Նշվում է՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նավթարդյունաբերողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլին։
Վերջինիս խոսքով՝ Վրաստանի մանրածախ շուկայի մատակարար է ադրբեջանական SOCAR-ի (Ադրբեջանական պետական նավթային ընկերություն) դուստր ձեռնարկություն համարվող SOCAR Georgia Petroleum ընկերությունը, որը համարվում է վրացական շուկայի առաջատար կազմակերպությունը։
Հավելվում է նաև, որ Վրաստանի վառելիքի 45%-ը ստացվում է Ադրբեջանից։
Նշենք նա, որ Ադրբեջանից ստացվող գազն առավել մատչելի է՝ ի համեմատ Ռուսաստանի, որն Ադրբեջանին հետո 2-րդ խոշորագույ մատակարարն է: