| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունգարիան մտադիր է 2023 թվականից սկսել ադրբեջանական գազի ներկրումը: Այս մասին Բուդապեշտում կայացած ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի ժամանակ հայտարարել է Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն. հայտնում է Yerkir.am-ը՝ «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությանը հղումով:
«Ամենամյա 1-2 մլրդ խմ գազը, որը Հունգարիան կստանա Ադրբեջանից, զգալիորեն կբարձրացնի երկրի էներգետիկ ապաhովությունը: Հունգարիան կկարողանա գազ ներկրել 2023 թվականից», - հայտարարել է Սիյարտոն՝ հավելելով, որ դա հնարավոր կլինի «Հարավային գազային միջանցքի» շնորհիվ, որի շինարարությունը կավարտվի մոտակա օրերին:
Սիյարտոն նաև հայտնել է երկու երկների միջև այլ ներդրումային ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ Հունգարիան 2012 թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանին էր արտահանձնել ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ. փետրվարի 19-ին կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թ. նրան արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ անմիջապես համաներում ստացավ, դարձավ հերոս: Այս տխրահռչակ դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում՝ քննադատությունների ալիքն ուղղելով հունգարական իշխանություններին, որոնք հանցավոր գործարքի մեջ էին մտել Ադրբեջանի հետ: