|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Վրաստանը հրաժարվում է մինչև ընթացիկ տարվա վերջը գազ գնել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից և անհրաժեշտ ամբողջ ծավալը կգնի Ադրբեջանից: Այդ մասին լրագրողներին հայտնել է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն. հայտնում է РИА Новости-ն:
Նախարարի խոսքով` գնումից հրաժարվելու հնարավորություն է տալիս ընկերության հետ կնքված համաձայնագիրը: «Մեզ հնարավորություն է տրվում գազ ձեռք բերելու Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջովին օգտվել ադրբեջանական բնական գազից»,- հայտարարել է Կալաձեն:
Նախարարը հավելել է, որ «Գազպրոմ»-ի հետ 2-ամյա պայմանագրի գործողության ժամկետի լրանալուց հետո Վրաստանը ավելի քիչ կախվածություն կունենա ռուսական գազից, քանի որ կառուցված կլինի գազապահեստարան: