Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Civilnet.am-ը երեկ «Սուրճ եփենք Վրաստանում» վերնագրով տեսանյութ հրապարակեց, որում «Հայռուսգազարդ» ընկերության կողմից Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի կալորիականությունը կասկածի տակ առնող` «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը փորձ է իրականացրել՝ նույն քանակի ջուրը նույն պայմաններում եռացնելով Երևանում և Վրաստանի Տետրի Ցկարո քաղաքում։
Տեսանյութում Վահան Մարտիրոսյանը փորձում է ցույց տալ, որ ծովի մակերեւույթից նույն բարձրության վրա, սենյակային նույն ջերմաստիճանային պայմաններում, նույն գործիքներով, նույն քանակի ջուրը Հայաստանում նույն 95 0C ջերմաստիճանին հասնում է ավելի երկար ժամանակում ու դրա համար ծախսվում է ավելի շատ գազ, քան Վրաստանում:
Այս կապակցությամբ Yerkir.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայռուսգազարդ» ընկերությունից: «Հայռուսգազարդի» հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը նշեց, թե ընկերությունը որեւէ մեկնաբանություն չունի այդ «չհաջողված» տեսաշարի կապակցությամբ, որում, նրա խոսքերով, մասնագիտական ոչ մի ճիշտ մոտեցում չկա:
Մեր հարցին` մանսագիտական ճիշտ մոտեցումը ո՞րը պետք է լիներ, Շուշան Սարդարյանը պատասխանեց. «Բազմաթիվ գործոններ կան: Նախ` թե Վրաստանը որտեղից է գազ ներկրում` Ադրբեջանից է ներկրում, մենք ներկրում ենք Ռուսաստանից, դրանք տարբեր գազեր են: Մենք չգիտենք` Վրաստանում գազի կալորիականությունն ինչքան է, որովհետեւ ինքն էդտեղ չի հրապարակում: Ճնշումների խնդիր կա, որն ինքը էնտեղ չի նշում... Ընդամենը ոչ մասնագիտական, զուտ տեսաշար է, որը հանրային կարծիքը լավ մանիպուլյացիայի է ենթարկում, ուրիշ ոչ մի բան: Ոչ մի մեկնաբանություն ես չունեմ»:
Այնուհետեւ նա ասաց, որ կառավարությունը ստեղծել է համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի հարցն ու վերջնական եզրակացությունը կհրապարակի, իսկ վերջում էլ հավելեց. «Ամեն մի դիլետանտի` սիրողական մակարդակի տեսաշարի համար ես մեկնաբանություն չունեմ»:
Civilnet.am-ի հրապարակած տեսանյութը` ստորեւ:
)