|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Դաղստանի Հանրապետությունում «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունն արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական ծագման արտադրանքի ներկրումը:
«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ, չի թույլատրվել ներմուծել է 47,2 տոննա թարմ լոլիկի 3 խմբաքանակ և 14 տոննա թարմ ելակի 1 խմբաքանակ:
«Ապրանքն ուղարկվում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հետագա իրացման համար։ Կարանտինային հսկողության տակ գտնվող բեռնատարները արտադրանքով հանդերձ վերադարձվել են արտահանող երկիր»,- նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից»։
Ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզվել են բուսասանիտարական սերտիֆիկատներում չստուգված ուղղումներ, ինչպես նաև՝ անհամապատասխանություն բուսասանիտարական հավաստագրերի մակնշման հետ։