|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:
Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ:
Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների (սմարթֆոն) օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով»: