Էսօր ԵՊՀ ն կընտրի նոր ռեկտոր։ Ռեկտորը կընտրվի ոչ թե գիտության, մանկավարժության մեջ ներդրում ունեցող մեկը, այլ մարդ, ով իշխող վարչակազմին քիփ ա։
Մայր ԲՈւՀ ը դառնում ա քայլ ԲՈւՀ։
Միայն մի հարց էս նորընտիրին. Ո՞նց ա իրեն զգալու էն աթոռին, որն իրենից առաջ զբաղեցրել են ռադիոֆիզիկայի հայկական դպրոցի հիմնադիրներից Ռադիկ Մարտիրոսյանը, պատմագիտության մեջ մեծ ներդրում ունեցած Արամ Սիմոնյանը, Սերգեյ Համբարձումյանը, Հակոբ Մանանդյանը և այլք։
Աղասի Ենոքյան
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստ է լինելու, ռեկտոր է ընտրվելու։