Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի բան էլ գրեմ չարքաշի թեմայով ու վերջ։
10 տարուց ավել աշխատում եմ դպրոցում։
Բացահայտեմ իմ աշխատավարձը. Մեկ դասի համար պետությունն ինձ վճարում ա........1100 դրամ։ 45 րոպե չարքաշ... չէ ազիզներ, 45 րոպե թույն գործ անելու, արածս գործից մեծագույն հաճույք ստանալու, երեխեքին մի նոր բան սովորացնելու, իրենց չհասկացածից չնեղվելու ու նորից բացատրելու, ճվճվալու, ստուգողական աշխատանքի բարձր գնահատականից իրենցից առավել ուրախանալու համար վճարվում եմ 1100 դրամ մեկ դասի համար։
Հա, մեր պետությունը ուսուցչին քիչ ա վճարում, որ խնայված միջոցներով պետություն դառնա։ Ես իմ բաժին պետությունը սարքել ու սարքելու եմ։ Էդ իմ մոտ վատ չի ստացվում։ Ու անկախ 45 րոպեի համար վճարվող գումարից ամեն տարի օլիմպիադաներում ու ԲՈւՀ-երի քննություններում թույն արդյունքներ ցույց տվող ու ինձ սենց ԴՈՒԽՈՎ խոսալու հնարավորություն տվող աշակերտներ եմ ունենալու։
Ու բոցվելու եմ Լենա Նազարյանների ու մնացած պարգևավճարներ չստանալուց տառապողների վրա:
Պաչում եմ ազիզներ»։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը:
«Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent fund/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելանելի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են»,-գրել է Զառա Հովհաննիսյանը։
Գրառման տակ քննարկում է ծավալվել, որին միացել են նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
«Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,-գրել է Լենա Նազարյանը։
Պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանի մեկնաբանությանը՝ Լենա Նազարյանը գրել է «Դե բնականաբար հո իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։