|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Հովհաննավանքում ֆեյք պատարագները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի, ընդ որում մեծ մասը՝ ՔՊ-ականներ, «պղծության» երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ: Նա միացել էր Հովհաննավանքի պատարագին և դեմ դուրս եկել Եկեղեցուն։
Թվում էր, թե 2 անգամ խայտառակվելուց հետո Փաշինյանն այլևս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարագի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգևորականներ պոկել Մայր Աթոռից և դարձնել իր «կրոնի» հետևորդ։ Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում ևս ոգևորվեն, և նոր հոգևորականներ միանան այս արշավին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։