Ֆիզիկայի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող և կեղծ տեղեկություն տարածող յութուբյան ալիքների գործունեությանը, որոնք իրենց գործունեությամբ ոչ միայն տարածում են լրատվական աղբ, այլև մոլորեցնում են հասարակության լայն շրջանակներին, հիպնոսացնում հասարակ մարդկանց և պատճառ դառնում, որպեսզի հասարակությունը, թմբիրի մեջ հայտնվելով, չպայքարի թուրք-ադրբեջանական շահերն սպասարկող Նիկոլի հայրենադավ իշխանությունների դեմ: Այդպիսի լրատվական աղբ ստեղծող և ակտիվորեն տարածող, կասկածելի աղբյուրներից սնվող ընտանիքներից մեկը Սարուխանյանների ընտանիքն է, որի ներկայացուցիչները՝ Ստելլա և Շավարշ Սարուխանյանները, ակտիվորեն ներգրավված են Փաշինյանին անմնացորդ ծառայելու և ամեն գնով հասարակությանը մոլորեցնելու գործում:
«Էս տեսանյութի ու նմանատիպ լիքը տեսանյութերի մեջ հնչում ա
Stella Sarukhanyan ի ձայնը։ Ստելլա, կարո՞ղ ես ստեղ պատասխանել.
1. Ինչու՞ ես ժեխի տեղ դրել քո լսարանին սենց տխմար նյութերով։
2. Ինչքա՞ն եք վճարվում սրա համար և ումից։
3. Նախկինների օրոք, ինչքանով որ հիշում եմ, ստացել եք գյուղնախարարության ոսկե մեդալ։ Ի՞նչ չեն արել նախկինները ձեր համար, որ անում ա Նիկոլը։
4. Չե՞ս ամաչում»,- գրել է Աղասի Միքայելյանը։
Տես նաև՝ Մեդիատեռոր. Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունը համացանցում կեղծիք է տարածում անգամ գերիների թեմայով