|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստը հետաձգվեց, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:
Վերջինիս հաղորդմամբ՝ ինքնաբացարկի վերաբերյալ դատարանն իր որոշումը կհրապարակի այսօր՝ 20:10-ին:
«Մհեր Արղամանյանը մինչ դատավոր դառնալը եղել է ՔՊ անդամ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի օգնականը, այս հանգամանքը դատարանը սկզբում մեզ չի ներկայացրել, պետք է պարզաբաներ այս հանագամանքը, որը կարող է ազդել անկողմնակալության վրա».-ասել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել: