կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 14:44
Իրավական

Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին

Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին

ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին. դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը`նշելով, որ ինքնաբացարկի հարցը կքննարկվի առաջին դատական նիստի ընթացքում։

«Մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, սակայան մինչ այժմ դեռևս հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու, ինչից հետո 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։