Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին, որն, ինչպես հայտնի է, 2018 թ-ին եղել է Նիկոլ Փաշինյանի երթի թմբկահարը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Իբրև ինքնաբացարկի հիմք փաստաբանը նշել է, որ դատավորի այնպիսի գործողությունները, ինչպիսիք են 2018 թ-ին զանգվածային անհնազանդության ակցիաներին միանալը և ուղղակի շփում ունենալը Նիկոլ Փաշինանի և նրա թիմի հետ, անաչառ դիտորդի մոտ կողմնակալության կասկած կարող են առաջացնել, քանի որ նա քննում է Գերասիմ Վարդանյանի գործը, որն արմատական ընդդիմադիր է և ՀՀ ամենահին կուսակցության անդամ, որը գործող իշխանությունների քաղաքականությանը կտրականապես դեմ է։
«Այս պարագայում ինչ որոշում էլ դատարանը կայացնի՝ այդ որոշումը կասկածի տակ է լինելու»,-ասաց նա։
Բենիկ Գալստյանը նաև ընդգծեց, որ գործով քննիչը ևս պաշտոնի բարձրացում է ստացել Փաշինյանի քաղաքական գործընթացներին ներգրավվելով։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 9-ի դեպքերով: Դատարանը որոշում էր կայացրել նրան թողնել ազատության մեջ 60 000 000 դրամ գրավի դիմաց, ինչը, սակայն, Վարդանյանը չի կարողացել վճարել և այժմ դատարանը քննում է նույն գործով արդեն չորրորդ կալանքի միջնորդությունը, և դա անում է դատավոր Դավիթ Արղամանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․