կարևոր
1810 դիտում, 2 օր առաջ - 2025-02-17 20:48
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել. դատարանը մերժել է

Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել. դատարանը մերժել է

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական «դատական նիստը»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանն ու պաշտպանը դատավորների կազմին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել։

Դատավորները որոշել են միջնորդությունը թողնել առանց քննության` պատճառաբանելով, թե կոնկրետ հիմքերը բացակայում են։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել իրենց առանձին հանդիպման համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը և այդ նպատակով ընդմիջել նիստը։