Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.54 |
EUR | ⚊ | € 409.11 |
RUB | ⚊ | ₽ 4.1315 |
GBP | ⚊ | £ 490.12 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Փետրվարի 10-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը, որի ժամանակ ևս պետական մեղադրողը վերսկսել է ընթերցել ծավալուն «մեղադրական եզրակացությունը», որը մի քանի հատոր է կազմում և ընդգրկում է իրադարձություններ, որոնք կապ չունեն Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ:
Freearmenianprisoners.com կայքը հրապարակում է որոշ մանրամասներ լսումներից, որոնք Վարդանյանի ընտանիքին հասանելի են դառնում տեղի փաստաբանի միջոցով:
Փետրվարի 10-ի նիստում Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիայի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ՝ հիմնավորելով իր խնդրանքը հետևյալ փաստերով․
- Իրավունքների խախտում. դատական կոլեգիան անտեսել է դատավարական իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել նախաքննական փուլում։
-Միջազգային իրավական նորմերի անտեսում․ դատարանն անտեսել է միջազգային կիրառելի չափորոշիչները, որոնք կարող էին ապահովել դատավարության արդարությունը:
-Թարգմանական սխալներ. տրամադրված նյութերը պարունակել են թարգմանական լուրջ սխալներ ու աղավաղումներ, ինչը նաև հենց դատարանն է ընդունել:
- Դատական անհամապատասխանություններ. նախնական լսումների ժամանակ դատարանը միայն մեկ միջնորդություն է բավարարել (հետաձգման վերաբերյալ), մինչդեռ մնացած բոլոր միջնորդությունները մերժվել են և դուրս են մնացել դատարանի որոշումից:
Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը վերահաստատել է դատական կոլեգիայի բացարկի միջնորդությունը՝ հղում անելով իրավական նորմերին, ինչպես նաև անձամբ հաստատելով դատավարական խախտումները, որոնց ականատեսն է եղել որպես նախաքննական գործընթացի մասնակից: Դատարանը, սակայն, այս միջնորդությունը թողել է առանց քննարկման։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է և հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 13-ին: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը նախատեսված է այսօր: