Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի Ծաղկաշեն գյուղը ևս հայտնի է իր բազմաթիվ մատուռներով, նրանցից մեկն էլ գուղում ապրող Արևմտյան Հայաստանի Մշո գավառից տեղափոխված Անդրեասյանների ընտանիքին պատկանող Սուրբ Նարեկ մատուռն է: Ծաղկաշենի Նարեկը, սակայն, մնացած բոլոր Նարեկ մատուռներից տարբերվում է նրանով, որ իր ներսում պահվող փոքր ավետարանից բացի կա ևս մեկ ավելի արժեքավոր մասունք, որը պատրաստված է փայտից և, որի վրայի գրաբարով փորագրվածը առաջին հայացքից անզեն աչքով դժվար է կարդալ: Այն կարդալու համար անհրաժեշտ է պահել հայելու մեջ և հակառակ կողմից նոր միայն հնարավոր է կարդալ: Մեկ տարի առաջ հնության կոմիտեի չորս աշխատակիցներ այն թարգամանել են այն և հանձնել ընտանիքի անդամներին, իսկ գրվածքի բովանդակությունն հետևյալն է «Ամենեքեան քեզ սպասեն զեադսի տաս զկերակուր նոյա մի ժամու, ՓԱՌՔ ԿԵՐԱԿՐՈՂԱՑԴ»:
Աշխարհաբար այն թարգմանվում է հետևյալ կերպ «Բոլորը քեզ սպասում են եդայսու (հետայսու), տաս կերակուր նրնց մի ժամու (նույն ժամին) ՓԱՌՔ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ»:
Ըստ էության այն խոսք է ուղղվծ առ աստված:
Մատուռի անվան հետ կապվող բոլոր ծիսակարգերն ու հրաշագործությունները անմիջականորեն կապվում է այս մասունքի անվան հետ:
1829 թվականի Արևմտյան Հայաստանից տեղի ունեցած մեծ գաղթի արդյունքում արմատներով մշեցի ներկայումս Ծաղկաշենում բնակվող Անդրեասյանների ընտանիքը այն իր հետ այս գյուղ է բերել և պահել իրենց տան մի անկյունում, որը դարձել է սրբադասված վայր: Ճիշտ է տարիներ ընթացքում գերդաստնը մասնատվել է և բաժանվել մի քանի ճյուղերի, բայց իրենց պապերի բերած մասունքը միշտ մնացել է իր տեղում:
Այստեղ այն պահվում է մի արկղում, որից նրա դուրսբերումը ևս առանձին ծիսակարգ է: այն սկսվում է տիրոջն ուղղված ներողության խոսքով, ապա նաև մատուռին ընծյված նվերներով, որը տեղական սովորույթի համաձայն անվանում են «Խաչ խամբուր»:
Այս Մատուռի անվան հետ ևս կապվում են բազմաթիվ հրաշագործություններ: Ընտանիքի անդամները պնդում են, որ բազում փորձություններ իրենք բարեհաջող հաղթահարել են հենց Նարեկ-Ավետարանի զորության շնորհիվ:
Դրանցից մեկը պատմում է ընտանիքի պապը`93 ամյաՍեդրակ Պետրոսյանը. «Ուսանող տարիներիս մեր տան պարսպի տակ նստած գիրք էի կարդում, քարը պոկվեց և ընկավ իմ վրա, բարեբախտաբար գլխիս չդիպավ և ես փրկվեցի»: Եվ իր գլխին քարի չընկնելը Սեդրակ պապը կապում է մատուռի զրության հետ:
Սեդրակ պապի որդին Յուրիկ Պետրոսյանը բեռնատարի վարորդ է, կինը հիշում է մի քանի դեպք, երբ ամուսինը ղեկին քնած է եղել, իրենց Սուրբը նրա երազում գնացել և արթնցրել է իրեն:
Մատուռ շատ են գալիս այնպիսի ուխտավորներ, որոնք ավտովթարի արդյունքում վախեցած են եղել, և այստեղ են եկել իրեն երազի նշանով և հավատքի ուժով, որից հետո նրանք բնականաբար հասել են իենց փափագած երազին:
Ի դեպ մտուռի տարածքում կան մի քանի փոքր խաչքարեր, որոնք նախկինում եղել են հին տան սրբադասված անկյունի մասունքներ:
Մհեր Համբարձումյան