Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի Վարդենուտ գյուղի նշանավոր մատուռներից է նաև «Խուդոյի Նարեկ» կոչվող մատուռը: Ինչպես մնացած բոլոր «Նարեկ» անունը կրող մատուռների այս Նարեկի անունը ևս կապված է իր ներսում պահվող Սուրբ գրքի անվան հետ:
«Խուդոյի Նարեկը» Վարդենուտ գյուղ է բերվել 1829 թվականին տեղի ունեցած արևմտահայերի մեծ գաղթի արդյունքում Հովհաննիսյան մեծ գերդաստանի կողմից, որին այլ կերպ անվանում են «Խուդոյի» տուն: Հիշյալ Խուդոն եղել է գերդաստանի ներկայիս շառավիղների պապի պապը:
Նախքան Խորհրդային կարգերի հաստատումը ավետարանը պահվել է գյուղի հարավային կողմում գտնվող 17-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1960-70-ական թթ, երբ Խորհրդային իշխանությունների կողմից դադարեցվեց հետապնդումները քրիստոնեական արժեհամակարգի և քրիստոնեական գրականության նկատմամբ Հովհաննիսյան ընտանիքի մեծ մայրը, որի երազում գիրքը իրեն բազմաթիվ անգամ խնդրում է իրեն վերադարձնել իր հիմնական տեղը, գնում է գյուղի եկեղեցի, որտեղ աղոթք է հղում առ աստված, ծնկաչոք ներողություն է հայցում և վերջում բացականչում է. «Նարե'կ ջան եկել եմ քո ետևից», որից հետո բազմաթիվ գրքերի շարքի միջից «Խուդոյի Նարեկը» սահում և ընկնում է ցած:
Գիրքը տեղափոխվում է Հովհաննիսյանների տուն, որտեղ կառուցվում է Սուրբ Նարեկ կամ «Խուդոյի Նարեկ» մատուռը:
Մատուռի անունն ու համբավը հայտնի է մոտիկ և հեռավոր շատ բնակավայրերում: «Խուդոյի Նարեկի» անվան հետ է կապվում մաշկային բազմաթիվ հիվանդությունների բուժում, որոնցից մեկը երեթիկ կամ ժողովրդական լեզվով էրեթիկ կոչվող հիվանդությունն է: Ի տարբերություն մնացած Նարեկ մատուռների հիվանդությունների բուժման նպատակով այցելելիս ընդգծված ծիսակարգ այստեղ չի կատարվում, պարզապես կատավում է մոմովառություն և ավետարանի հետ պարզ շփումից հետո ուխտավորները հասնում են ցանկալի նպատակին: Պարզապես այցելությունից առաջ հավատի ուժի և նպատակի իրականանալու վերաբերյալ կասկածներ չպետք է ունենալ:
Մհեր Համբարձումյան