կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 14:29
Մշակույթ

Ծաղկաշենի «Մեռել Հարոց Ավետարան» մատուռը

Ծաղկաշենի «Մեռել Հարոց Ավետարան» մատուռը

Ծաղկաշեն գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Արագածի արևելյան ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ: Նախկինում անվանվել է Արագածու, Թաքառլու։ Գյուղը 1829 թվականին հիմնադրել են Ալաշկերտից և Դիադինից գաղթածները։ 1870-ական թվականներին այստեղ են բնակություն հաստատել Մուշի և Սասունի գաղթականները 1:

Հենց Մուշից եկած  գաղթականների մեջ էր նաև Պողոսյանների ընտանիքը, որը իր հետ  Արևելյան Հայաստան  հասցրեց քրիստոնեական բազմաթիվ սրբազան մասուններ: Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, որովհետև այդ մասունքները իրենց հետ տեղափոխելու համար նրանք հետապնդումների էին ենթարկվում թուրքական խուժանի կողմից: Բայց, այնուամենայնիվ,  Պողոսյանները հաջողացրել են մասունքները իրենց հետ տեղափոխել  Արևելյան Հայաստան` հաստատվելով ներկայիս Ծաղկաշեն գյուղում, որտեղ Արագած գետի ափին հիմնում են իրենց նոր տունը զուգահեռ դրան մատուռ են կառուցում, որտեղ և պահում են Սրբազան մասունքները:

Մասունքներից ամենարժեքավորը թերևս այս փոքրիկ Նարեկ կոչվող ավետարանն է, որը  գերդաստանի մեծ տիկնոջ Մարգարիտ Պողոսյանի վկայությամբ դեռևս Մուշում գտնվելու օրերին թուրք կառավարչի կինը գցել է թոնիրը, որ այն այրվի, բայց  փոխարենը մարել է թոնրի կրակը: Մեծ գաղթից օրեր առաջ գերդաստանից Պողոս անունով  երիտասարդը և իր քույրը երազ են  տեսնում, որտեղ գիրքը նրանց հորդորում է, որ իրենց հետ տանեն և որտեղ իրենց եզը յոթն օր յոթ գիշեր կնստի այնտեղ էլ թողնեն գիրքը, քույր ու եղբայր այդպես էլ վարվում են: ճանապարհին նրանք հայտնվում են մի գյուղում, որի կառավարիչ թուրք է լինում, իսկ ջրաղացպանը հայ: Հենց այստեղ էլ  մարդիկ ականատես են լինում գրքի հերթական հրաշագործությանը: Օրերից մի օր թուրք կառավարչի 12-ամյա տղան ընկնում է ջրաղացի խողովակներից մեկի մեջ և խեղդվում: Ջրաղացպանը տեսնելով, որ ջրաղացը չի պտտվում գալիս է ստուգելու խողովակները, որտեղ էլ գտնում է կառավարչի տղայի դին: Վերջինս տանում է և հանձնում կառավարչին և նրա կողմից մեղադրվում որդուն դիտավորյալ սպանելու մեջ և կառավրիչը, տանելով  գյուղի հրապարակ, ցանկանում  մահապատժի ենթարկել և հենց այդ պահին Պողոսյանների եզը Սուրբ գրքի հետ հայտնվում է այդ հրապարակում, որտեղ նստում է տղայի դիակի կողքին վերջինս վերակենդանանում  է  ու վկայում, որ իրեն ջրաղացպանը չի սպանել և Պողոսյանների գյուղից հեռնալուց  մի քանի օր հետո տղան մահանում է: Հենց այդ դեպքից հետո գիրքը կոչվել է Մեռել Հարոց Ավետարան: Օրեր հետո  եզը հասնում է ներկայիս Ծաղկաշեն գյուղ, որտեղ յոթն օր յոթ գիշեր նստում է Արագած գետի ափին հենց  եզան նստած տեղում կառուցվել է մատուռը, որը հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է գերդաստանի անդամների կողմից, որտեղ էլ պահվում է Սուրբ գիրքը, իսկ մատուռն էլ գրքի անունով կոչվում է <>:

1998 թվականի ապրիլի 2-ի գիշերը գիրքը անհետացել է, ոստիկանությունը ամիսներ շարունակ տևած որոնումների արդյունքում գիրքը գտել է մի հին ջրհորի մեջ, դատարանում գիրքը ճանաչել շատ դժվար է եղել, քանի որ այն գողացողները հասցրել են վաճառել թանկարժեք քարերով զարդարված  գրքի շապիկը: Մարգարիտ Պողոսյանը դատարանում գիրքը ճանաչել է առաջին մի քանի էջերում արված բնանկարներից:

Գրքի ներկայիս  շպիկը,  նույնպես զարդարված է փայլփլուն քարերով, սակայն դրանք շատ ավելի էժան քարեր են, այն գտնելուց հետո հատուկ գրքի համար իր միջոցներով պատրաստել է տվել  Ծաղկաշեն գյուղի բնակիչներից մեկը:

Ահա գրքում առկա այդ բնանկարները.

Տարածաշրջանում այս մատուռի անունը  ասոցացվում է մաշկային զանազան հիվանդությունների բուժման, հոգեկան շեղում ունեցողների վիճակի թեթևացման հետ: Ավետարանը օգնում է նաև այն կանանց, որոնք խնդիրներ են ունենում  մայրանալու հետ կապված, տիկին Մարգարիտայի հավաստմամբ այդ կնոջ գոտին երեք օր ավետարանի տակ պահելուց հետո այն տալիս է իր դրական արդյունքները:

Այս մատուռը բացառիկ դրական ազդեցություն է ունենում նաև այն փոքրիկների վրա, ովքեր  վաղ տարիքում դժվարանում են խոսել:

Մատուռը առ այսօր էլ շարունակում է մնալ ոչ միայ ծաղկաշենցիների այլ նար հարակից գյուղերի բնակիչներ համար  գլխավոր ուխատատեղիներից մեկը:

Բացի վերոնշյալ ավետարանից այս մատուռում առ այսօր մեծ խնամքով պահվում են բազմաթիվ  քրիստոնեական գրքեր, որոնք ներկայացնում են ստորև.

Քրիստոնեական գրառումներով այս թղթերը ևս բերվել են Մուշից ու տարիների հետ թեպետ հնանում և քայքայվում են, բայց Պողոսյանները մեծ խնամքով դրանք պահում են իրենց կառուցած մատուռում:

1990 թվականին Սուրբ էջմիածնի կողմից տպագրված այս օրացույցը մեկն է բազում այն քրիստոնեկան օրացույցներից, որոնք Պողոսյնները պահում են մատուռում և ինչպես  վկայում էր տիկին Մարգարիտան խորհրդային տարիներին գյուղի բոլոր բնակիչները շարժական տաղավար  տոների օրերը ճշգրտում էին հենց այս մատուռում պահվող օրացույցներից:

Սովորական պլաստիկե այս տարայի մեջ պահվում է Երուսաղեմից բերված ձեթ, որը բազմաթիվ անգամներ օգնել է բժշկվել այնպիսի հիվանդների, որոնց բժշկությունն անզոր է եղել օգել:

Այս երկու խաչքարերը մատուռին նվիրել են  այցի եկած ուխտավորները: Դրանցից երկրորդը նվիրել է Ծաղկաշենի հարակից Շենավան գյուղի բնակիչներից մեկը, որը խաչքարը անձամբ իր ձեռքով է քանդակել ու իր շալակին դրված հասցրել է Ծաղկաշեն և նվիրաբերել մատուռին:

Ստորև ֆոտոշարքը ներկայացնում է մատուռի ներսի  քրիստոնեական սրբապատկերներով  զարդարանքի մի մասը.

 

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ:

 

Օգտագործված աղբյուր

  1.  https://hy.wikipedia.org/wiki/Ծաղկաշեն_(Արագածոտնի_մարզ)