|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արագածոտնի մարզի Ծաղկաշեն համայնքի` Կարապետ Համբարձումյանի անունը կրողը դպրոցի բակում տեղի ունեցավ խորհրդային տարիներին իր քաղաքական հայացքների համար սպանված Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը: Ներկա էին ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների բազմաթիվ հյուրեր:
Կիսանդրու տեղադրումը նախաձեռնել է նրա դուստրը` ճանաչված բժշկուհի, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:
Կարապետ Համբարձումյանը Ծաղկաշեն համայնքի` Դաշնակցություն կուսակցության առաջնորդներից է եղել և իր գաղափարների համար էլ հետապնդվել է սովետական իշխանությունների կողմից, աքսորվել ու այնտեղ զոհվել:
Խոսելով հոր կյանքի եւ գործունեության մասին` Լիդա Մուրադյանն ասաց, որ իր այս նախաձեռնությունը նվիրվում է հոր ծննդյան 100-ամյա հոբելյանին: Դրանով դուստրն իր պարտքն է կատարում հոր հիշատակի առջեւ, եւ կիսանդրին նրա անունը կրող դպրոցի բակում սերունդներին կփոխանցի հայրենիքի նվիրյալ մարդու անունը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին