|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով երկուշաբթի երեկոյան Իրանի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը ԱՄԷ, հայտարարել է, որ «անկայունության, լարվածության գործոն և արաբական ու մուսուլմանական երկրներում պատերազմների պատճառ հանդիսացող անօրինական ռեժիմի վարչապետի ընդունումը կհիշվի պաղեստինյան, տարածաշրջանի ժողովուրդների կողմից»:
Խաթիբզադեն, անդրադառնալով Ալ Քուդսի (Երուսաղեմ)` որպես աշխարհի մուսուլմանների առաջին կիբլայի ազատագրման հավերժական և անփոփոխ իդեալին, խստորեն նախազգուշացրել է ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել Արևմտյան Ասիայի կարևոր տարածաշրջանում այս կեղծ ռեժիմի կործանարար և սադրիչ ներկայության ամրագրմանը, նաև նշել է, որ «նման գործողությունները վնասում են տարածաշրջանի անվտանգությանը և իրականացվում են իսլամական ումմայի, տարածաշրջանի ժողովուրդների և արաբական երկրների շահերի դեմ»։
«Սիոնիստական ռեժիմը իսլամական աշխարհի և արաբական պետությունների թիվ մեկ թշնամին է, և նորմալացմանն ուղղված ոչ մի քայլ չի կարող հետին պլան մղել Պաղեստինի վեհ իդեալը»,- եզրափակել է Խաթիբզադեն։