|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանի նախագահի կայքի հաղորդմամբ՝ Իբրահիմ Ռաիսին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Հանդիպման ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումն է, հատկապես՝ Կովկասում։
Նա ասել է, որ թաքֆիրական և ԻՊ ուժերի ներկայությունը ցանկացած վայրում ձեռնտու չէ տարածաշրջանի ժողովուրդներին։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից ստեղծված այս խմբերն ամենուր հանցավոր գործողություններ են կատարել։ Սիոնիստական ռեժիմը մարդկության թշնամին է և, ամեն դեպքում, չի կարող լինել մուսուլման ժողովուրդների բարեկամը»,- ասել է Ռաիսին։
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությամբ և գիտակցված դերակատարմամբ թաքֆիրականները և մուսուլմանների հետ համաձայնության չգնացողները չեն կարողանա հաստատվել տարածաշրջանում։