կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 15:34
Տարածաշրջան

Տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի բոլոր շարժումները հսկողության տակ են. իրանցի գեներալ

Տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի բոլոր շարժումները հսկողության տակ են. իրանցի գեներալ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հյուսիսարևմտյան տարածաշրջանային շտաբի հրամանատարն ասել է. «Իսլամական Իրանի թշնամիները պետք է ուշադրություն դարձնեն, որ մենք հետևում ենք տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի բոլոր շարժումներին և վերահսկում ենք»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աչք չի դրել հարևան երկրների տարածքների վրա, բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն հավելել է, որ ոչ մի զոհ չի եղել «Հեյբարի նվաճողները» զորավարժության ժամանակ։ «Զորավարժությունների ժամանակ ոչ մի միջադեպ չի եղել, իսկ թշնամիները մտադիր են սրել իրավիճակն ու հարցականի տակ դնել վարժանքները»,- ասել է նա՝ հավելելով․ «Հակառակ հրապարակված լուրերի՝ հարևան երկրների նկատմամբ ոչ մի օդային ոտնձգություն չի եղել, և զորավարժությունների բոլոր փուլերը նկարահանվել են տեսանյութում ու ձայնագրվել»:

Հաջիլին հայտնել է, որ «Հեյբարի նվաճողները» զորավարժություններին մասնակցել է հիմնականում 15 ստորաբաժանում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իրանում զորավարժությունների ընթացքում իրանական կողմը զոհեր ունի: