|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին հունվարի 28-ին Վիեննայում հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական մեխանիզմին՝ SPV-ին, Միջուկային համապարփակ համաձայնագրին, միջազգային եւ տարածաշրջանային իրադարձություններին վերաբերող թեմաներ:
Բարձր գնահատելով Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված` պաշտոնական Վիեննայի դիրքորոշումը` Արաղչին կարեւորել է ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական մեխանիզմի շուտափույթ գործարկումը:
Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձություններին` իրանցի բարձրաստիճան դիվանագետը սիոնիստական վարչակարգի վնասակար քաղաքականությունը համարել է տարածաշրջանային անկայունության հիմնական պատճառ:
Ավստրիայի ԱԳ նախարարն էլ, իր հերթին անդրադառնալով երկկողմ հարաբերությունների նշանակությանը, կարեւորել է Մերձավոր Արեւելքում կայունության եւ խաղաղության ամրապնդման նպատակով Թեհրանի ու Վիեննայի միջեւ քաղաքական երկխոսության շարունակականությունը: