| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանական Mashreghnews պորտալը գրում է, որ Ղարաբաղի հարավում, մասնավորապես՝ Իրանի հետ սահմանին, ադրբեջանական զինված ուժերի հարձակողական գործողությունից հետո Թեհրանի արձագանքը փոխվել է, զինվորականները միջոցներ են ձեռնարկել:
Կայքն ընդգծել է, որ վերջին օրերին բարձրաստիճան զինվորականներն այցելել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններ և նշել, որ թույլ չեն տա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխություն: «Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղի հարավում՝ Իրանի սահմանից ոչ հեռու, կան ահաբեկիչներ, նրանք գիտեն, որ չպետք է հատեն կարմիր գիծը»,- նշում է կայքը՝ հավելելով, որ Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են ահաբեկիչների տեղաշարժը:
«Մյուս կողմից՝ մեր զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իսրայելական ԱԹՍ-ների թռիչքները, որոնք թռչում են Ղարաբաղի հարավում՝ ՝այաստանի զինված ուժերի դիրքերը որոնելու պատրվակով»,- ասվում է կայքում:
«Ադրբեջանի, Թուրքիայի և սիոնիստական ռեժիմի ահաբեկիչների դաշինքը վտանգավոր խաղ է սկսել Արաքսի հյուսիսում՝ Ղարաբաղը ազատագրելու պատրվակով: Թեհրանում քննարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ այս դաշինքի սցենարին հակազդելու համար»,- եզրափակել է կայքը: