Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
IRNA-ի հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, արձագանքելով Իրանի հյուսիսային սահմանին իրանական զորավարժությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, հայտարարել է.
«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև առկա են լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմերի միջև սովորական հաղորդակցման ուղիները ամենաբարձր մակարդակի վրա են, զարմանալի է դա այսպես արտահայտելը: Այս և հարակից այլ հարցեր լրջորեն քննարկվել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի նստաշրջանում, երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Որոշվել է երկխոսությունը շարունակել հարմար վայրում:
Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին վարժանքներն ինքնիշխանության խնդիր են, դրանք անցկացվում են հանուն կայունության և խաղաղության ողջ տարածաշրջանում:
Իհարկե, ակնհայտ է, որ Իրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ցուցադրական ներկայությունն իր սահմաններին և այս համատեքստում կձեռնարկի ցանկացած գործողություն, որը անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,– հայտարարել է Խաթիբզադեն։