|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ ռազմական քոլեջի ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանքը Turan գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի անվտանգությունը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար` չնայած երկրի քաղաքական համակարգը հիշեցնում է նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքական համակարգը:
«Չնայած թվացյալ կայունությանը` ներկայիս իրավիճակը փաստում է նման համակարգի խոցելիության մասին: Եթե ադրբեջանական նավթի նկատմամբ հետաքրքրությունը չկորչի, ապա իշխող ռեժիմին կհաջողվի ժամանակ «գնել»` ներքին պոտենցիալ վտանգներից խուսափելու վրա «ծախսելու» համար»,- ասել է ամերիկացի պրոֆեսորը` հավելելով, որ Ադրբեջանում ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Բելառուսում:
«Նմանատիպ ռեժիմը կարող է հանգեցնել պետական համակարգի անկման, ինչպես դա եղավ արաբական աշխարհում»,- նշել է Բլանքը` Ադրբեջանի իշխող ռեժիմը նմանեցնելով արաբական երկրների ռեժիմին: