Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապարան համայնքում ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա 2016 թ-ին առաջադրվել էր ՀՀԿ-ի ցուցակով, և լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էր, որ քաղաքական կուրս է վերցրել դեպի ՀՀԿ-ն, որովհետև ՀՀԿ ծրագրային ուղղվածությունն իրեն հոգեհարազատ է և հեռանկարային է այդ ճանապարհը։
Այսօր՝ ՏԻՄ ընտրություններին Ապարանում քվեարկության ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ նա նախկի՞ն է, թե՞ ներկա։
«Դուք ասել եք՝ եթե ընտրեք մյուս թեկնածուին, ապա ընտրում եք նախկիններին, ձեզանից նախկին չկա»,-հետաքրքրվեցին լրագրողները։
Էդգար Փարվանյանը պատասխանեց՝ եթե ինքն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժի կողմից, ուրեմն տրամաբանական է, որ ինքն իշխանական թեկնածուն է։
«Ես կուսակցական չեմ եղել մինչև այս վերջերս։ Դա ընդամենը կուսակցական առաջադրվելու ենթատեքստ էր։ Ես ժողովրդի հետ եմ, ժողովուրդը ՔՊ հետ է։ ՔՊ-ն անպայման արձանագրելու է հաղթանակ։ Ավելի լավ է լինել ժողովրդի կողմից՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,-արդարացավ ՔՊ-ի նախկին ՀՀԿ-ական թեկնածուն։
Ի դեպ նրան ամեն կերպ աջակցում է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը՝ վկայություններ կան, որ ընտրակաշառք է բաժանում, ահաբեկում է, որ ձայն տան իմքայլականներին։
Ռազմիկ Պետրոսյանն էլ իր հերթին ծառայել է բոլոր իշխանություններին՝ ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, դրանից առաջ ՀՀՇ-ի կարկառուն գործիչ էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հենարանը, եղել է նաև ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետը։ Ու հայտնի չէ նաև, թե Ռազմիկ Պետրոսյանն էլ նախկի՞ն է, թե՞ ներկա։
Մանրամասն՝ տեսանյութում․