Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանը չարաբաստիկ 300․1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր որոշակիության և համաչափության մասով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ՍԴ շենքի առջև լրագրողների հետ զրույցում՝ որոշման հրապարակումից հետո։
«Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի՝ իրավական պրոցեսների դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր»,-ասաց նա։
Արամ Վարդևանյանը վստահեցրեց, որ սա նշանակում է, որ Քոչարյանի հանդեպ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է։
Որոշումը կհրապարակվի 3 օրում և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։ Վարդևանյանն ընդգշեց, որ բացի Երվանդ Խունդկարյանից մյուս դատավորները հատուկ կարծիք չունեն․ սա նշանակում է, որ ՍԴ դատավորներն այդ մեծամասնությամբ գտնում են, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։
Նա նկատեց, որ, ի վերջո, Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներից հետո այս ամենը ակնհայտ էր, եթե լիներ արդարադատություն, և այսօր իսկապես շատ կարևոր օր է։
Քոչարյանի փաստաբանը նշեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ դատաքննությանը քրեական հետապնդումը այդ հոդվածի մասով դադարեցնելու է։
«ՔՕ-ում 300․1 հոդված չկա․ եթե չկա հոդված, չկա հանցանք»,-արձանագրեց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․