Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք ոնց որ չեք հասկանում, որ դուք իշխանություն եք մի պարզ պատճառով՝ 2018-ից առաջ եղածի ու չեղածի հետևանքով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որտեղ ՔՊ պատգամավորները տապալեցին Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելու՝ ընդդիմության առաջարկը։
«Ես չգիտեմ, թե դուք որքան կձգեք այդքան համեմատվելով նախկինների հետ՝ սխալները մատնանշելով, բայց ձեզ ժողովուրդը միայն նախկինների սխալների համար է բերել իշխանության։ Ձեզանից ոչ ոք արժեք չուներ իշխանության գալու, մենակ նախկինների արածն ու չարածը մերժելու համար եկել եք իշխանության, հերիք է նախկիններից խոսել»,-ասաց պատգամավորը:
Նա նաև հիշեցրեց, որ 2016-ին մի պատերազմ եղել է, որն ունեցել է ճիշտ 2020-ի հակառակ պատկերը՝ ո՛չ տարածքային կորուստներ ենք ունեցել, ո՛չ հազարավոր զոհեր ենք ունեցել և կապիտուլյացիա չենք ստորագրել:
«Ուրեմն մինչև ձեզ, մինչև 2018-ի արածի, չարածի, դիվանագիտության, ռազմական ծախսերի պատասխանը 2016 թվականի պատերազմն է, որը 180 աստիճանով այլ ելք ուներ: Եթե կարողացել են այդպես անել, եթե դրա համար պետք էր գնալ՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպել, եթե դրա համար պետք էր դիվանագիտություն վարել, որը վարվել էր ձեզանից առաջ, ուրեմն դա էլ պետք է արվեր»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․