ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ ՆԶՈՎՅԱԼ ԱՄԲՈԽԻՆ
Հանձնեց։ Վերջնականորեն ավեր ու կրակ բերեց մեր երկրին։ Անիծյալ ծաղրածուն, որ նսեմագույնն է մեր ազգի ներկայացուցիչներից, պատռեց մեր պատմության վերջին էջը։ Դե․․․ հիմա բաժանեք ու կերեք թուրքական սև մեսսայից մնացած ձեր դիվական նշխարը։ Այն, որ անբարո դժոխածին ծաղրածուն ի վերջո վերադառնալու է դժոխք, պարզից պարզ է։ Պարզ է նաև, որ հավիտյանս անիծված են լինելու նրա արյան մեկ կաթիլն անգամ իրենց երակներում կրող բոլոր շնչավոր էակները։ Մինչդեռ՝ ամենասարսափելին այն է, որ այս անեծքը հավասար կիսում է այս՝ տռփանքից ու գաղջ հաճույքներից հղփացած ազգը։ Երիցս անիծյալ լինի այն օրը, երբ հայ կոչվեցին մի շարք բաշիբոզուկներ, որոնք այս օրվա կերտողներն են։ Նրանք մեր չորսհազարամյա պատմությունը փոխանակեցին իրենց օրվա գաղջ լափի հետ։ Այս անեծքը տանելու են իրենց գեներում ձեր սերունդները, ու չեք մաքրվելու։ Դարերով չեք մաքրվելու։ Ձեր պաշտոններն ավելի թանկ էին, քան ձեզ ծնած ու սնած հողը, ձեր արցախցի մայրը, ձեր սյունեցի հայրը, ձեր Թալիշը, Չայլուն, Շուշին ու Հադրութը։ Ձեր սեղանի սպասքը, որով ձեզ են մատուցվում թուրքի սեղանի մնացորդները, ձուլված է երեսուն արծաթադրամից, դուք գենետիկ ժառանգն եք այն նզովյալի, որ Գեթսեմանի այգում գործեց ավելի փոքր հանցանք, քան դուք այսօր եք գործում։ Նա ուրացավ իր տիրոջը, իսկ դուք անձամբ վառեցիք և մոխրացրեցիք ձեր ազգի «եսը», ուրացաք ձեր հավատքը, անհայրենիք չարչու պես մանրադրամով վաճառեցիք ձեր Հայրենիքը։ Ձեր տեսակը նզովյալ դարձրեց Հայի արյունը։ Նախարար, պատգամավոր, դատավոր, դատախազ, ոստիկան ու քննիչ, լեյտենանտ ու գեներալ, արվեստագետ ու գրականագետ, ռեկտոր ու դեկան, վնասակար գաղափարի ագիտատորներ ու օտարածին բարքեր տարածող շնչավոր էակներ․․․ Բոլորն ունեն մեկ միասնական անուն՝ նիկոլ։ Դուք նզովյալ Տարտարոսից վեր հառած գարշելի կուռքերի քրմեր եք, որ Արցախում հային մատաղ արեցիք թուրքի ոտքի տակ։ Շնչավոր էակնե՛ր, մի օր անշնչանալու եք, ու ձեր վերջին շունչը փչելու պահին ձեզ դեպի դժոխք են ճանապարհելու ձեր զավակների արհամարհական ու գարշանքով լի հայացքները․․․
Ձեր գաղջացած ուղեղն այդպես էլ չհասկացավ, որ դեռ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանից սկսած չի եղել մի միջազգային-իրավական փաստաթուղթ, որով այնքան վնաս է հասցվել Հայի ինքնությանը, ինչպես այս «Խաղաղության պայմանագրով»։ Ազգերի Լիգան անգամ չի ճանաչել ազերական ցեղապետության տարածքային ամբողջականությունը /այն ժամանակ՝ ոչ թե որպես սկզբունք, այլ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանների առկայություն/, իսկ Խորհրդային դարաշրջանի բոլոր իրավական հիմքերը, որոնց ուժով Արցախը յոթանասուն տարի ԱԽՍՀ մասն էր կազմում, վերացվեցին նույն այդ ԽՍՀՄ Սահմանադրության դրույթների ուժով, որոնցով առաջնորդվելով Արցախն անջատվեց ԱԽՍՀ-ից՝ վերջինիս ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացի շրջանակներում։ Այս «Խաղաղության պայմանագիրը» ոչ միայն անիմաստ է դարձնում մեր հարյուրամյա պայքարը հանուն Հայոց Ցեղասպանության ճանաչման և արդար փոխատուցման, ըստ էության լինելով ավելի հայատյաց փաստաթուղթ, քան Կարսի կամ Մոսկվայի պայմանագրերն են, այլև փաստացի խափանում է մեր պետության ինքնիշխանությունը՝ Սյունիքի կարևորագույն ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը հանձնելով թշնամուն։ Դուք կտրեցիք հույսի այն բարակ թելը, որը մեզ կապում էր Արևմտյան Հայաստանին։ Այդ Հույսն ինձ ուժ էր տալիս կոչվել Էրզրումցի, մյուսին՝ Վանեցի, երրորդին՝ Մշեցի կամ Սասունցի և սպասել Ավետյաց երկիր վերադառնալու օրվան։ Դուք այդպիսի Ավետյաց երկիր դարձրեցիք Արցախը, հետո կդարձնեք Սյունիքը, վերջում էլ ողջ Հայաստանը։ Հետո էլ մի օր ԱՄՆ-ում կամ Կանադայում նստած, երբ ձեր անկուշտ որկորը վայելելիս կլինի թուրքից ստացած բախշիշի վերջին կտորը, ձեր ականջին կհնչեն ձեր ծոռան բառերը․ «Ինչպես անհաս փառքի ճամփան, իմ Արագած սարն եմ սիրում․․․»։
Այսօր ես նորից հրապարակում գոռալու եմ․ «նիկոլ՝ դավաճան։»՝ այս անգամ նկատի ունենալով նաև բոլորիդ։ Ոստիկանը նիկոլ է։ Նիկոլ են նաև բոլոր գաղջ ու անտարբերները։ Այսուհետ՝ նզովյալ է նաև այն հացը, որ երբևէ ձեզանից ոմանց հետ կիսել եմ և այն ազգային գենետիկ ընդհանրությունը, որը ձեզ հետ ունեմ։ Եթե ունեմ․․․
Ես փորձելու եմ փրկել Հայրենիքիս մասունքները, ես ամեն ինչ անելու եմ, որ սրանց կողմից կանխորոշված վախճանը խափանվի։ Ես այն Հայն եմ, որ հասկանում է, որ փրկության օրն Այսօր է, որ վաղն արդեն ուշ է լինելու, հետևաբար՝ Այսօր է անհրաժեշտ դուրս գալ փողոց։
Մենք կփրկենք մեր Հայրենիքի մասունքներն ու փշրանքները, որոնք ձեզանից հետո են մնալու, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի սրանց Ազգային/առանց ընդդիմության՝ ապազգային/ ժողովը չհասցնի վավերացնել այդ փաստաթուղթը, մենք կսրբենք այս անեծքը մեր ազգի երեսից, բայց լա՛վ հիշեք․ ձեր անուններն ավելի մեծ ատելությամբ է արտասանելու Հայը, քան թալեաթի անունը։ Դուք երիտթուրքերից էլ վատն եք։ Նրանք հոշոտեցին ազգիս մարմինը, իսկ դուք սպանեցիք ազգիս հոգին․․․
Գրիգորի Պողոսյան
Նախկին դատախազ