կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-17 16:20
Հասարակություն

Նախկին ՀՀԿ-ականի ՔՊ-ական խրախճանքները. կադրային ջարդ՝ Ապարանի դպրոցներում

Նախկին ՀՀԿ-ականի ՔՊ-ական խրախճանքները. կադրային ջարդ՝ Ապարանի դպրոցներում

Արագածոտնի մարզի Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրենի ընտրությունը մի քանի փուլով բոյկոտելուց, ապա սույն պաշտոնում իրենց ցանկալի թեկնածուին՝ Արագածոտնի փոխմարզպետ, նախկին կարկառուն ՀՀԿ-ական Էդգար Փարվանյանի եղբոր կնոջը՝ Աննա Ներսիսյանին անցկացնելուց հետո, Արագածոտնի մարզպետարանի ՔՊ-ական վերնախավը լավ մշակված նույն ծրագրով փորձում է պարալիզացնել նաեւ Ապարանի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի աշխատանքները, որպեսզի այստեղ էլ տնօրենի պաշտոնում անցկացնեն իրենց ցանկալի թեկնածուին։

Այսպես, օրեր առաջ հայտնի էր դարձել, որ հիշյալ դպրոցի տնօրենի նախկին ԺՊ Ռուզաննա Մակարյանը պաշաճ չի ծանուցվել իր գործունեությունը կասեցնելու մասին, ապա տնօրենի ԺՊ է նշանակվել այլ անձ՝ Անուշ Պապիկյանը, որը ոչ մի առնչություն չունի այս դպրոցի հետ: Ավելին՝ Անուշ Պապիկյանն անձամբ է հայտարարել, որ տնօրենի պաշտոնում ընտրվելու և աշխատելու հավաստագիր չունի։

Տեղեկանալով, որ ծնողներն ու աշակերտենրը դեմ են իր նշանակմանը, վերջինս, առաջին օրվանից ծնողների և ուսուցիչների ներկայությամբ հայտարարել է, որ, ուզեն, թե չուզեն, ինքն է լինելու տնօրեն։

ՔՊ-ականների հովանավորչությամբ տնօրենի պաշտոն ստացած Անուշ Պպիկյանի ցինիզմն այն աստիճանի է, որ նախկին ԺՊ-ի՝ Ռուզաննա Մակարյանի իրավունքները պաշտպանող ուսուցիչներին սպառնացել է՝ աշխատավարձերը պահել կամ աշխատանքից ազատել։

Մամուլում տարածվում են տեղեկություններ, թե տնօրենի նախկին ԺՊ-ն Ապարան համանքի ղեկավարի մտերիմներից է: Այս ինֆորմացիան Yerkir.am-ի աղբյուրենրը հերյուրանք որակեցին՝ նշելով, որ Ռուզաննա Մակարյանը որեւէ առնչություն չունի Ապարանի քաղաքապետի հետ, որն ի դեպ վերջին ընտրություններին հաղթեց ՔՊ-ական թեկնածուին:

Իշխանամերձ մամուլը գրում էր նաեւ, որ Ռուզաննա Մակարյանն է կազմակերպում տնօրենի նոր ԺՊ- ի նշանակման դեմ ուղղված ինքնաբուխ դասադուլը և համայնքային հասարակության ընդվզմը։ Հետագայում պարզվեցին, որ այս լուրերը եւս հերյուրանքի ժանրից են եւ գրվում են այն բանի համար, որ արդարացվեն Արագածոտնի փոխմարզպետի՝ խնամի-ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելու արատավոր քայլերը:

Մեր աղբյորը շեշտում է՝ աշակերտները կրկին դասի են վերադարձել նախկին ԺՊ -ի անմիջական հորդորով, որն անձամբ է զանգահարել ծնողներին և խնդրել իրենց երեխաներին զերծ պահել նման քայլերից։

Ըստ ընթացակարգի՝ նշանակվում է տնօրենի թափուր պաշտոնի ընտրություն։ Հիշյալ դպրոցում այն տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 14 -ին։

Մարզպետարանից ժամանած 4 հոգանոց անձնակազմը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը և մարզպետարանը, մեր աղբյուրի խոսքով՝ ուղղորդված կերպով և առանց պատճառաբանության դեմ է քվեարկել նախկին ԺՊ Ռուզաննա Մակարյանի թեկնածությանը, վերջինս 9 հնարավորից ստացել է 5 կողմ ձայն։ Ըստ նույն աղբյուրի՝ Արագածոտնի ՔՊ-ականները պատրաստվում են նույն մեթոդով շարժվել այնքան ժամանակ, մինչև կլուծեն իրենց կողմից առաջ քաշված անձի՝ Անուշ Պապիկյանի հավաստագիր ստանալու հարցը։

Հաշվի առնելով նիկոլական խունտայի որդեգրած քաղաքական մշակույթը՝ բնավ չի բացառվում, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը, գործելով ՔՊ-ական պատգամավորների եւ մարզպետարանի այլ իշխանավորների հետ համատեղ, վարչական ռեսուրսների չարաշահման միջոցով նպաստներից եւ սոցիալական աջակցություններից զրկելու գործընթաց սկսեն այն վարդենիսցիների դեմ, որոնք չեն համակերպվում իշխանությունների այս լկտի բարքերին:

Լիանա Սարգսյան


Տես նաև՝  Ապարանում «զտում» են ՔՊ-ական «ստրուկ» չդարձող տնօրեններին:

Տես նաև՝  ՔՊ-ական խունտայի հերթական «զոհը»․ Վարդենիսի դպրոցի տնօրեն ժպ-ն պատահաբար է իմացել, որ ազատված է աշխատանքից: