Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կազմակերպվեց դասախոսություն՝ «Սևրի սինդրոմը Թուրքիայում» թեմայով։ Գլխավոր բանախոսն էր թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Հովսեփյանը։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանախոսը մանրամասն անդրադարձավ այն հասարակական հոգեբանական դրսևորմանը, որը մեկ արտահայտությամբ կոչվում է «Սևրի համախտանիշ»։ Նա նշեց, որ «Սևրի սինդրոմի» դրսևորումները Թուրքիայում կարելի է ժամանակագրական առումով պայմանականորեն բաժանել 3 փուլերի։
Թուրքագետը նաև ընդգծեց, որ բացի «Սևրի սինդրոմից», Թուրքիայի քաղաքական-հասարակական շրջանակներում շրջանառվում են նաև «Թանզիմաթյան սինդրոմ», «Բալկանյան սինդրոմ» և այլ համանման արտահայտություններ։
Լևոն Հովսեփյանը հատկապես մանրամասն ներկայացրեց «Սևրի սինդրոմի» դրսևորման ձևերը ներկայում՝ շեշտելով, որ մեր օրերում այդ համաշխտանիշը ոչ թե վերացել է, այլ վերածվել ագրեսիվ պահվածքի, և որ Թուրքիայի Հանրապետության այժմյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր շահարկում է այն՝ ի պաշտպանություն իր տարածաշրջանային ծավալապաշտական նկրտումների։
Դասախոսության վերջում բանախոսը պատասխանեց մասնակիցների հարցերին։
Մելինե Անումյան
Akunq.net