|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասի հակիրճ՝ ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանն ու նշել.
«Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:
Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:
Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր:
Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ»: