|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան հայտարարություն է տարածել Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ժամանակն է եկել, որ Հայաստանի իշխանությունները խելքի գան և հրաժարվեն իրենց ագրեսիվ ազգայնական քաղաքականությունից: Սևրի պայմանագրի պայմանները թարմացնելու փորձը Հայաստանի կողմից ևս մեկ սադրանք է», - նշել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Հայաստանի իշխանությունների երեկվա հայտարարություններին՝ դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ:
Թուրքիայի արտգործնախարարությունը նշում է, որ 1920-ի օգոստոսի 10-ին կնքված Սևրի խաղաղության պայմանագիրը, «որի նպատակն էր զրկել Թուրքիային անկախությունից և նրան մասնատելը, ամբողջովին կորցրել է իր ուժը 1923 թվականի հուլիսի 24-ին Լոզանի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»:
Արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ նշվում է, թե իբր «Սևրի պայմանագիրը թարմացնելու փորձերը անհեթեթություն է Հայաստանի իշխանությունների կողմից, որն ի վիճակի չէ իր ժողովրդի մասին հոգալ»:
Կիրպրոսի հյուսիսը բռնազավթած, Սիրիայի հակամարտությունը թեժացնող, Իրաքի հյուսիս պարբերաբար ներխուժող, Լիբիայի հակամարտության մեջ «թիքը մտցնող», Միջերկրականում Հունաստանի և Կիպրոսի դեմ սադրանքներ հրահրող Թուրքիան դարձյալ չզլացավ քննադատել Հայաստանին «տարածաշրջանում» խաղաղությունն ապակայունացնելու համար։