Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզում` Մանթաշ գետի հովտում է գտնվում Մեծ Մանթաշ գյուղը: Տեղի ներկայիս բնակիչները հիմնականում Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից պատմական Շիրակ տեղափոխված վերաբնակներն են:
Գյուղն ունի պատմամաշակույթային հարուստ ժառանգություն, որոնցի մեկն էլ Թուխ Մանուկ Կամ Խաչիկ Խարաբեկ կոչվող մատուռն է:
Այն գտնվում է Մեծ Մանթաշ գյուղից վերև` Մելքոնի քարափ կոչվող բլուրի հարևանությամբ, ներկա բնակավայրից շուրջ մեկ կիլոմետր դեպի հարավ, հայտնաբերվել է նախկին բնակավայի`տեղանքը ժողովուրդը կոչում է Խաչիկ Խարաբեկ: Այստեղ պահպանվել են պատմական տարբեր ժամանակները բնութագրող շինությունների հետքեր. կիսաքանդ պատեր,տարբեր շինությունների հիմքեր, և իհարկե Սրբավայր` մատուռ, որին նորաբնակ բասենցիները տվել են Թուխ մատուռ անվանումը` տարբեր չափերի խաչքարերի կտորներով,հայկական տառերով արձանագրությունների հետքեր, որոնք վկայում են այդ տարածքի նախկին բնակիչների հայ քրիստոնյա լինելը: Բայց թե ուր են գնացել այդ տարածքի բնակիչները,ոչ ոք չգիտի: Ըստ ՀՀ կառավարության որոշման` Մեծ Մանթաշում կան վանք մատուռներ 5-6-րդ, 13-15-րդ դարերի,որոնք դեռ ուսումնասիրված չեն: Ըստ տեղի բնակիչների`այս տարածքը եղել է Պապ թագավորի ամառանոցը:
Իսկ մատուռի հիմնական ուժն ու զորությունը կապվում է ներսի կենտրոնական հատվածում գտնվող խաչքարի անվան հետ: Ըստ տեղական սովորույթի այն բուժում է զանազան հիվանդություններ և իհարկե օգնում է ուխտավորներին հասնել իրենց բուն նպատակներին: Այն կանայք, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել մայրանալ, այստեղ ուխտի են եկել հատուկ այդ նպատակով: Հավատարիմ մնալով իրենց ուխտի, նրանք ի վերջո հասել են իրենց նվիրական երազանքին:
Առհասարակ տաղավար տոներին և ցանկացած այլ առիթով Թուխ Մանուկը գյուղացիների գլխավոր ուխտատեղին է և նրա հետ կապված ավանդույթները բավականին ամուր է նրանց մեջ: