Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Դսեղ գյուղի ներկայիս բնակավայրի հյուսիս-արևելյան մասում` գյուղի գերեզմանատան հարակից բարձունքում է գտնվում Բալա Գիքորի կամ Մկնտամի Խաչ կոչվող մատուռը:
Մատուռի երկու անուններն էլ ունեն իրենց հստակ ստուգաբանությունը:
Առաջին տարբերակով ԲԱԼԱ ԳԻՔՈՐԻ մատուռ է կոչվում քանի որ գյուղի ԴԴի բարձունք կոչվող վայրում թաղված է եղել Դսեղի երևելիներից մեկի` Բալա Գիքորի հայրը: Վերջինս հոր գերեզմանի կողքին 1902 թվականին մատուռ է կառուցել, որը ժամանակի հետ դարձել է գյուղի կարևորգույն սրբավայրերից մեկը: Հետագայում Բալա Գիքորը հոր աճյունը տեղափոխել է մատուռի ձախ կողմը, քանի որ գերեզմանի հին տեղով մարդկանց շարժը շատ է եղել, որպեսզի հոր գերեզմանը ոտքի տակ շատ չտրորվի:
Մատուռը անվանում են նաև Մկնատամի Խաչ, քանի-որ մատուռը հրաշագործ զորություն է ունեցել և բուժել է մկնատամի խայթոցից առաջացած բարդությունները:
Այն կառուցված է սև որձաքարից (բազալտ) որի մշակումը այն ժամանակներում մեծ դժվարություն էր ներկայացնում:
Այն, թեպետ իր փոքր չափերին, կառուցված է ճարտարապետական յուրահատուկ լուծումներով, հատկապես աչքի է զարնվում կամարաձև տանիքը, որի կառուցումը 20-րդ դարի սկզբին հատկապես մեծ դժվարւթյուն էր ներկայացնում:
Մատուռի կողքին Բալա Գիքորի հոր գերեզմանաքարի վրա քանդակված է հետևյալ ասույթը <> բառացիորեն այսպես <>: Այն դսեղցիների շրջանում դարձել է թևավոր ասույթ և փոխանցվել է սերնդեսերունդ:
Իսկ մատուռը արդեն մեկ դարից ավելին մնում է ոչ միայն Դսեղի այլ տարծաշրջանի այլ գյուղերի համար գլխավոր սրբավայրերից մեկը:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հայոբյանի անվան միջնակարգ դպրոցի Հասարակագիտության ուսուցիչ