կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 09:24
Հասարակություն

Բալա Գիքորի կամ Մկնատամի Խաչ կոչվող մատուռը Դսեղ գյուղում

Բալա Գիքորի կամ Մկնատամի Խաչ կոչվող մատուռը Դսեղ գյուղում

Դսեղ գյուղի ներկայիս բնակավայրի հյուսիսարևելյան մասում` գյուղի գերեզմանատան հարակից բարձունքում է գտնվում Բալա Գիքորի կամ Մկնտամի Խաչ կոչվող մատուռը:

Մատուռի երկու անուններն էլ ունեն իրենց հստակ ստուգաբանությունը:

Առաջին տարբերակով ԲԱԼԱ ԳԻՔՈՐԻ մատուռ է կոչվում քանի որ գյուղի Դդի բարձունք կոչվող վայրում թաղված է եղել Դսեղի երևելիներից մեկի` Բալա Գիքորի հայրը: Բալա Գիքորը հոր գերեզմանի կողքին 1902 թվականին մատուռ է կառուցել, որը ժամանակի հետ դարձել է գյուղի կարևորգույն սրբավայրերից մեկը: Հետագայում Բալա Գիքորը հոր աճյունը տեղափոխել է մատուռի ձախ կողմը, քանի որ գերեզմանի հին տեղով մարդկանց շարժը շատ է եղել, որպեսզի հոր գերեզմանը ոտքի տակ շատ չտրորվի:

Մատուռն անվանում են նաև Մկնատամի Խաչ, քանի որ մատուռը հրաշագործ զորություն է ունեցել և բուժել մկնատամի խայթոցից առաջացած բարդությունները:

Այն կառուցված է սև որձաքարից (բազալտ), որի մշակումն այն ժամանակներում մեծ դժվարություն էր ներկայացնում:

Այն, թեպետ իր փոքր չափերին, կառուցված է ճարտարապետական յուրահատուկ լուծումներով, հատկապես աչքի է զարնվում կամարաձև տանիքը, որի կառուցումը 20-րդ դարի սկզբին հատկապես մեծ դժվարություն էր ներկայացնում:

Нет описания.

Մատուռի կողքին Բալա Գիքորի հոր գերեզմանաքարի վրա քանդակված է հետևյալ ասույթը՝ «ՀԻՄԱՐ Է ՆԱ, ՈՎ ԱՇԽԱՏԵԼ ԳԻՏԵ, ՈՒՏԵԼ՝ ՈՉ» բառացիորեն այսպես՝ «ՀԻՄԱՐ Է ՆԱ ՈՎ ԱՇԽԱՏԻԼ ԳԻՏԵ ՈՒՏԻԼ ՎՈՉ»։ Այն դսեղցիների շրջանում դարձել է թևավոր ասույթ և փոխանցվել է սերնդեսերունդ:

Нет описания.

Իսկ մատուռը արդեն մեկ դարից ավելի մնում է ոչ միայն Դսեղի, այլև  տարածաշրջանի այլ գյուղերի համար գլխավոր սրբավայրերից մեկը։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

 

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հայոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ