Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծաղկունյաց լեռների լանջերին Հոռոմի և Քյոռօղլիի քարափների հովտում գտնվում է շրջանի Թուխ Մանուկ անունը կրող մատուռներից ևս մեկը, այն տեղացիների շրջանում առավել հայտնի է որպես Դավոյի սուրբ անվանումով:
1970-ական թվականներին այս մատուռի հարակից հողատարածքը պատկանում էր Չքնաղ գյուղի Դավթյան ընտանիքին: Մեկ անգամ գերդաստանից Հովհաննես Դավթյանը հողը եզներով վարելիս է լինում, երբ գութանի խոփը հանդիպում է բավական մեծ քարի, որը եզները չեն կարողանում տեղաշարժել: Հետագայում քարի շուրջը քանդելով` գտնվել են վերևի երկու խաչքարերը, որոնք դուրս են բերվել հողի տակից մաքրվել և հարմարեցվելով ներկայիս մատուռի տարածքի բարձրադիր դիրքում վայրը դարձվել է սրբատեղի:
1975 թվականին ավազակները, կոտրելով խաչքարը, դրա մի կտորը գողացել տարել են, որից հետո Հովհաննես Դավթյանը երազ է տեսել, որի ժամանակ խաչքարը նրան հորդորել է իրեն այևս չթողնել բաց երկնքի տակ: Հենց հաջորդ օրվանից նա նախաձեռնել է դաշտամիջյան հատվածում մատուռի կառուցումը, որն սկզբում կառուցվել է դաշտից հավաքված որձաքարերով (բազալտ): Հիշյալ խաչքարն էլ շուրջ 40 տարի պահվել է մատուռի ներսում:
2016 թվականին Դավթյան ընտանիքը նախաձեռնել է մատուռի վերանորոգումը, որը վերաբացվել է նույն տարվա հոկտեմբերի 25-ին և օծվել է Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Մուշե քահանա Վահանյանի ձեռամբ:
Ինչպես տարածաշրջանի բոլոր Թուխ մանուկ անունը կրող մատուռների այս մատուռի հետ էլ ևս կապվում են բազմաթիվ հրաշագործություններ: Տեղացիների հավաստամաբ այս հին խաչքարի հետ շփումը օգնել բժշկվել հոգեկան շեղումներ ունեցողներին:
Խաչքարի զորության հետ են կապում նաև մաշկային որոշ հիվանդությունների բուժումը:
Մատուռի ճակատային մասի այս գրությունն էլ վկայում է, որ դրա առաջին նախատիպը կառուցվել է 1975 թվականի հոկտեմբերի 1-ին Հովհաննես Դավթյանի կողմից և քանի-որ կառուցողը Դավթյան ընտանիքի ներկայացուցիչ է եղել այն տարածաշրջանում ավելի շատ հայտնի է Դավթի կամ Դավոյի սուրբ անվանումով:
Մատուռի տարծքը հայտնի է նաև սարերից իջնող սառնորակ ջրի աղբյուրներով .
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ