|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Նախօրեն Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «դատական նիստում ներկայացվել են տուժողների և տուժողների իրավահաջորդների ցուցմունքները»։
Այնուհետև հետազոտվել են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանների կողմից տրամադրվել են որոշ փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի թվում են եղել Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականի և հայկական անձնագրի պատճենները, ինչպես նաև նրա կրթության մասին տեղեկանք։
Հատուկ ուշադրության է արժանացել «070» կոդով հայկական անձնագիրը։