|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ թեև հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայունացել է, սակայն պետք չէ բացառել, որ հայկական կողմն օգնության համար կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Այս մասին դեսպանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը մտադիր է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, թե՞ իրադրության կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը նվազել է, դեսպանն ասել է. «Դժվար է ասել. կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրադրությունը, ունենք այն, ինչ ունենք: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան»:
Հստակեցնող հարցին, թե արդյո՞ք չպետք է բացառել իրադրության որևէ զարգացում, դեսպանը հաստատական պատասխան է տվել՝ այո:
«Իրադրությունը կայունացել է այս պահի դրությամբ»,- հավելել է նա:
Տողանյանը տեղեկացրել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, այդ թվում՝ գերեվարված հայերին հետ վերադարձնելու հարցերի առնչությամբ: