|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինայի նախագահ անուղեղը ժողովրդին կոչ է անում չլքել Կիևը, ինքնաշեն պայթուցիկներ սարքել և դուրս գալ պրոֆեսիոնալ զինվորականների դեմ կռվելու: Այս մասին գրում է Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Առնվազն անբարոյականություն է պետության ղեկավարի կողմից, աշխարհազորի համակարգ չունենալով հանդերձ քաղաքացիական բնակչությանը նման կոչերով դիմելը:
Նման անբարոյականության ականատես եղանք նաև մեզ մոտ 2020-ին:
Այդ երկրի ղեկավար կոչված տխմարը լավ գիտի, որ ռուսները իր հետևից են եկել, ու ինչ է դրանց ուզածը: Սրանով հանդերձ չի խորշում զոհաբերել հազարներով իր քաղաքացիներին, այնժամ, երբ դրանք պատրաստ չեն կռվելու: Նման տխմարներ «կառավարում» են նաև մեր երկիրը»,- գրել է Ավետիսյանը: