Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան, որ Քոչարյանի կալանավորումը փոխարինվի գրավով, սակայն անցել է 24 օր, և միջնորդությունը դեռ չի քննվել. այսօր լրագրողներին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ շեշտելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի երկրորդ մասով ասվում է, որ միջնորդությունները պետք է քննվեն անմիջապես ներկայացվելուց հետո:
Ըստ Ալումյանի՝ դատական համակարգի շուրջ և ներսում տեղի ունեցող ամեն ինչ պայմանավորված է այս մեկ գործով: «Բայց այդպես չպետք է լինի, մի գործից չպետք է կախված լինեն այն որոշումները, որոնք կայացվում են դատական համակարգի վերաբերյալ»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի՝ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելուն, Հայկ Ալումյանն ասաց, որ խնդիրը դրված է այս դեպքում այնպես, որ Եվրոպական դատարանը մեկնաբանի Եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք պիտի կիրառվեն տվյալ գործով: «Եվրոպական դատարանի կողմից կայացվելիք ակտը խորհրդատվական բնույթ է կրելու, այն պարտադիր չի լինելու ՍԴ-ի համար, բայց շատ հեղինակավոր կարծիք է լինելու: Վենետիկի հանձնաժողովին դիմելու նպատակը ևս խորհրդատվական կարծիք ստանալն է: Եվ ես գտնում եմ, որ դա ճիշտ լուծում էր, քանի որ միտումնավոր հեղինակազրկվում է դատական համակարգը, ուստի ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելը ապագայում կայացվող ակտը կդարձնի ավելի հեղինակավոր, գոնե՝ մեր հանրության մոտ»,- ընդգծեց Ալումյանը: