|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելը մեկ-երկու օրվա խնդիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատը` ամբողջությամբ պատրաստ վիճակում: Համալրում ենք ինչ-որ փաստաթղթեր»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ՄԻԵԴ-ից, փաստաբանը պատասխանեց, որ ակնկալիքներ կան, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ:
Ալումյանը նշեց, որ ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում անդրադարձ կա նաև ՀՔԾ պետի, ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումներին։