|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները:
Դավիթ Վիրաբյանը և Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին և դրանց իրագործման ընթացքին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նրա արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի կապակցությամբ` ընդգծելով նախագահության ընթացքում գրանցված արդյունքները: