Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ մամուլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկություն չունի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման մասին: Այդպիսի տեղեկություն հայտնվել էր ռուսական մամուլում. «Կոմերսանտ»-ն էր գրել այդ մասին: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկում սպասվում է նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք Վեհաժողովում:
Գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը՝ հայտնի զարգացումների արդյունքում: Սակայն Հայաստանի քվոտան դեռ ունի ժամանակ մինչև 2020 թվականը: Հայաստանն ի պատասխան «Կոմերսանտ»-ի՝ անանուն, սակայն պաշտոնական լրատվամիջոցով տեղեկություն էր տարածել, որ Խաչատուրովի փոխարեն առաջադրվելու է Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախկին նախարար: Պաշտոնական մակարդակում Հայաստանի ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Երևանի համար առաջնահերթ է քարտուղարության գործունեության արդյունավետությունը: Հայաստանի կամ այլ ներկայացուցչի մասին հարցը մնացել էր բաց:
Ակնառու է, որ այդ տեսանկյունից կա անորոշություն կամ ընթացք, որը թույլ չի տալիս խոսել որևէ հավանական որոշման մասին: Սակայն նկատելի է, որ առնվազն դիտարկվում է երկու տարբերակն էլ, և չի բացառվում, թե այն, որ Երևանը կպահի դիրքը, չի բացառվում և հակառակը:
Այստեղ, անշուշտ, պետք է հարց տալ, թե ընդհանրապես Հայաստանն ինչ է շահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի քվոտան ստանձնելով: Գործնականում ոչինչ: Ավելին՝ այդ հանգամանքն անուղղակիորեն, բայց թափանցիկ տողատակով տարբեր հայտարարություններով անգամ նախկին իշխանությունն էր հաստատում, երբ դեռևս իշխանություն էր:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: